Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


256-Ա 09.02.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի Հ.392-Ա, 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի Հ.4497-Ա, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի Հ.2761-Ա ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի Հ.2961-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով.
1. Երևանի քաղաքապետի 2017 թվականի փետրվարի 15-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.392-Ա որոշման /այսուհետ՝ սույն կետում Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 3-րդ կետում «Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Վահե Բալասյանին» բառերով,
2) Որոշման 3-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
2. Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.4497-Ա որոշման /այսուհետ՝ սույն կետում Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 4-րդ կետում «Մհեր Աղաբեկյանին» բառերը փոխարինել «Վահե Բալասյանին» բառերով,
2) Որոշման 4-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
3. Երևանի քաղաքապետի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.2761-Ա որոշման /այսուհետ՝ սույն կետում Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 4-րդ կետում «Մհեր Աղաբեկյանին» բառերը փոխարինել «Վահե Բալասյանին» բառերով,
2) Որոշման 4-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
4. Երևանի քաղաքապետի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.2961-Ա որոշման /այսուհետ՝ սույն կետում Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 3-րդ կետում «Մհեր Աղաբեկյանին» բառերը փոխարինել «Վահե Բալասյանին» բառերով,
2) Որոշման 3-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                               Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ