Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2563-Ա  18.07.2018թ.

ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գայանե Մարտիրոսյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2005թվականի հունվարի 26-ի հ.95-Ա և 2012թվականի փետրվարի 13-ի հ.1338-Ա որոշումների հիման վրա, Անդրանիկի փողոցի  հ.100 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.34 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 21.08.2012թ. հ.21082012-01-1447 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:           
Անդրանիկի փողոցի  հ.100 շենքի հ.34 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 293 563 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,  քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու  2017թ. դեկտեմբերի 26-ի  հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով.
1.Լիազորել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ա.Ալեքսանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գայանե Մարտիրոսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Անդրանիկի փողոցի  հ.100 շենքի հ.34 ավտոտնակի զբաղեցրած 20քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 9-ին կնքված վարձակալության հ.2967 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում լրացում կատարելու մասին.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                       
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                        Կ.ԱՐԵՅԱՆ