Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2565-Ա  18.07.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018Թ. ՀՈՒՆԻՍԻ  6-Ի Հ. 2138-Ա  ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ  հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով 2015 թվականի հունիսի 22-ի ըստ ժառանգության իրավունքի հ.1400 և հ.1401  վկայագրերը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Գոռ Սամվելի Դիլոյանի կողմից 18.06.2018թ. N103 տեղեկանքը և Արսեն Սամսոնյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու  մասին.
1. Երևանի քաղաքապետի 2018թ. հունիսի 6-ի <<Մուխաել Սամսոնյանի հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություն ու լրացում կատարելու մասին>> հ.2138-Ա որոշման 1-ին կետում և 1-ին կետի 1-ին ենթակետում՝ <<Լյալա Ավետիսյան>> բառերից հետո  ավելացնել <<Արսեն Սամսոնյան>> բառերը:   
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                       
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                        Կ.ԱՐԵՅԱՆ