Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2568-Ա  18.07.2018թ.

ՔԱՋԱՐԻԿ  ՍԱՐԳՍՅԱՆԻ  ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Արտակ Սարգսյանի դիմումը` 2014   թվականի   փետրվարի  1-ի ըստ օրենքի  ժառանգության  իրավունքի հ.185 և սեփականության իրավունքի հ. 183 վկայագրերի հիման վրա ձեռք բերված, Գ-3 թաղամասի հ.18 շենքի մոտ գտնվող ավտոտնակի  /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 19.05.2005թ. հ. 1070022 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված  վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Աջափնյակ վարչական շրջանի  ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի  պետի կողմից  տրված տեղեկանքի համաձայն՝ անշարժ գույքի կադաստրային արժեքը 01.07.2013թ. դրությամբ կազմում է 705368 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>  օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով  <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի  09.07.2018թ. հ.20/2 Ե-462 գրությունը.
1.Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի  քաղաքապետի  անունից, Արտակ Սարգսյանի և Ալիսա Նորեյանի հետ կնքել համաձայնագիր՝  Գ-3 թաղամասի հ.18 շենքի մոտ գտնվող ավտոտնակի զբաղեցրած 54.6քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի մայիսի 16-ին կնքված վարձակալության հ.1699 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.            
1)պայմանագրում <<Քաջարիկ Սարգսյան>> բառերը փոխարինել <<Արտակ Սարգսյանի և Ալիսա Նորեյանի >> բառերով.  
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021 թվականի հունվարի 1-ը:>>.  
3)պայմանագրի 7-րդ կետը լրացնել՝ նոր 7.3. ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<7.3. Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
4)պայմանագրի 8-րդ կետում <<1>> թիվը փոխարինել <<3>> թվով, իսկ <<1605>> թիվը` <<4816>> թվով:
2.2014 թվականի փետրվարի 1-ի ըստ օրենքի  ժառանգության իրավունքի  հ.185 և սեփականության իրավունքի հ.183 վկայագրերով Արտակ Սարգսյանին և Ալիսա Նորեյանին փոխանցված ավտոտնակին տրամադրել <<Նազարբեկյան թաղամաս, հ.18 շենք, ավտոտնակ հ.1>>  հասցեն:      
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված   համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:   

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                               
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                Կ.ԱՐԵՅԱՆ