Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2569-Ա  18.07.2018թ.

ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


   
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմինե Սաֆարյանի դիմումը` Նազարբեկյան թաղամասի հ.22 շենքի հ.3 ավտոտնակի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 21.03.2012թ. հ.21032012-01-0360 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված  վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:  
Աջափնյակ վարչական շրջանի  ղեկավարի աշխատակազմի  ֆինանսական  բաժնի  պետի կողմից  տրված տեղեկանքի համաձայն՝ անշարժ գույքի կադաստրային արժեքը, 01.07.2013թ. դրությամբ, կազմում է 283,043 ՀՀ դրամ:                                    
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի  հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով.
1.Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արմինե Սաֆարյանի հետ կնքել համաձայնագիր՝ Նազարբեկյան թաղամասի հ.22 շենքի  հ.3 ավտոտնակի  զբաղեցրած 18.8 քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի մայիսի 23-ի կնքված վարձակալության հ.1282/6 ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում լրացում կատարելու մասին.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված   համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:    



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                Կ.ԱՐԵՅԱՆ