Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.01.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

257-Ա 25.01.2022թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 7149-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 30-ի N 484-Ա որոշումը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2489-Ա հրամանը.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2009 թվականի հուլիսի 29-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 7149-Ա որոշման N 1553-1592 հավելվածները:
2. Հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության քաղաքացիների սպասարկման բաժնի քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության թվով 17 պաշտոնների անձնագրերը (հավելված 1-17):
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ