Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.01.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

258-Ա 25.01.2022թ.

 

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ ԱՅՐԱՐԱՏ ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԴԻՄԱՑ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ
ԱՆՑՈՒՄ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Սարգիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ` Աննա Մարգարյանի դիմումը՝ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի Այրարատ կինոթատրոնի դիմաց, ստորգետնյա անցում հասցեում գտնվող՝ 9,1քմ մակերեսով տարածքի համար «Սարգիս» ՍՊԸ-ի հետ 22.08.2016թ. կնքված հ.2218 վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդհոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդև 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդհոդվածների 1-ինմասերով.
1.Լիազորել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` օրենքով սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «Սարգիս» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր` Երևանի Տիգրան Մեծի պողոտայի Այրարատ կինոթատրոնի դիմաց, ստորգետնյա անցում հասցեում գտնվող՝ 9,1քմ մակերեսով տարածքի համար 22.08.2016թ. կնքված հ.2218 վարձակալության պայմանագիրը լուծելու մասին` կատարելով համապատասխան փոփոխություն գույքի վարձակալության բազայում:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրի իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչականդատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարմանկազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                   ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ