Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.01.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

261-Ա 25.01.2022թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի Հ.3285-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տիգրան Սաֆարյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2021 թվականի սեպտեմբերի 13-ի «Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի հ.55ա հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին» h.3285-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և ՀՀ կադաստրի կոմիտեի «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» 13.12.2021թ. հ.Կ-13122021-01-0170 որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.01.2022թ. հ.18-06/1-Ս-18937 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2021 թվականի սեպտեմբերի 13-ի «Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի հ.55ա հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին» հ.3285-Ա որոշման 2-րդ կետը լրացնել 2.1 ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1 ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի հ.55ա հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման։»:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                   ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ