Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

261-Ա 08.02.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 3757-Ա ԵՎ
N 3758-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի 30.01.2019 թվականի գրությունը՝
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման գործընթացների կանոնակարգման մասին» N 3757-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N3 հավելվածում «Անի Սամսոնյան» բառերը փոխարինել «Անի Խաչատրյան» բառերով,
2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N3 հավելվածում «Արբակ Վարդանյան» բառերից առաջ լրացնել «Մհեր Աղաբեկյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար» բառերով:
2. Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների և մրցույթների) կազմակերպումն ու անցկացումը կանոնակարգելու մասին» N 3758-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 1-ին կետով հաստատված N1 հավելվածում «Անի Խաչատրյան» բառերը փոխարինել «Թեհմինա Վարդանյան» բառերով,
2) որոշման 1-ին կետով հաստատված N1 հավելվածում «Արբակ Վարդանյան» բառերից առաջ լրացնել «Մհեր Աղաբեկյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար» բառերով:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                               Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ