Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

262-Ա 08.02.2019թ.

 

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ
ԱՆՎՃԱՐ ԿԱՅԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 44-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամ կամ այդպիսի հաշմանդամներ փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց դիմումները.
1.Սույն որոշման հավելվածում նշված անձանց, 2019 թվականի համար, տրամադրել ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված անձանց տրամադրել անվճար կայանման թույլտվության կտրոններ:
3.Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2020 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2019թ. դեկտեմբերի 1-ից:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ