Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

264-Ա 08.02.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի Հ.4289-Ա, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի Հ.1669-Ա, ՄԱՅԻՍԻ 8-Ի Հ.1810-Ա, ՄԱՅԻՍԻ 18-Ի Հ.1934-Ա ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի Հ.2534-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը /2018 թվականի դեկտեմբերի 26–ի հ.3753–Ա/.
1. Երևանի քաղաքապետի 2015 թվականի դեկտեմբերի 21-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.4289-Ա որոշման 3-րդ կետում, 2018 թվականի մայիսի 4-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.1669-Ա որոշման 4-րդ կետում, մայիսի 8-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.1810-Ա որոշման 4-րդ կետում, մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.1934-Ա որոշման 3-րդ կետում և հուլիսի 16-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.2534-Ա որոշման 4-րդ կետում «Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին» բառերով։
2. Երևանի քաղաքապետի 2015 թվականի դեկտեմբերի 21-ի հ.4289-Ա որոշման 3-րդ կետով, 2018 թվականի մայիսի 4-ի հ.1669-Ա որոշման 4-րդ կետով, մայիսի 8-ի հ.1810-Ա որոշման 4-րդ կետով, մայիսի 18-ի հ.1934-Ա որոշման 3-րդ կետով և հուլիսի 16-ի հ.2534-Ա որոշման 4-րդ կետով նախատեսված ժամկետները սահմանել սույն որոշման ընդունման պահից։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ