Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


270-Ա 10.02.2021թ.


ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 82-րդ հոդվածի 8-րդ մասին և 83-րդ հոդվածի 3-րդ մասին, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան`
1. Երևան քաղաքի ավագանու «Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
2. Հաստատել Նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերները` համաձայն հ.1 և հ. 2 հավելվածների:
3. Հանրային քննարկումների ընթացքում իրականացվող բաց լսումների անցկացումը հանձնարարել Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Սերգեյ Ներսեսյանին:
4. Հանրային քննարկումների քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության միջազգային ներդրումային և այլ հաստատությունների նախագծերի համակարգման բաժնի պետ Մերի Հարությունյանին:
5. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին`
1) Երևանի պաշտոնական համացանցային կայքում և «Առավոտ» օրաթերթում հրապարակել Նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերները, ինչպես նաև այն փակցնել Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում.
2) Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակել Նախագծերը և դրանց ընդունման հիմնավորումը:
6. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետին՝ իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքում (www.e-draft.am) հրապարակել «Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը:

7. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` ապահովել «Առավոտ» օրաթերթում հրապարակվող հանրային քննարկումների հրավերների համար անհրաժեշտ ֆինանսավորումը:
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, ֆինանսական ու զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունների պետերի վրա:
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Ներսեսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ