Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
2730-Ա  02.08.2018թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ՀՈՂԱՄԱՍԵՐՆ
ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


    
Հայաստանի Հանրապետության հողային և քաղաքացիական օրենսգրքերին, <<Հրապարակային սակարկությունների մասին>> օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի հ․286, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ․87-Ն և Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի հ․1540-Ն որոշումների համապատասխան, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 23․07․2018թ․ նիստի  արձանագրությունով  տրված առաջարկությունները․
1․Աճուրդով օտարման նպատակով առանձնացնել հողամասեր համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։
2․Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա հողամասերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3․Աճուրդի օր նշանակել հրապարակային ծանուցման օրվանից հետո 30-րդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը։
4․Հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
5․Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ․Նիկոյանը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                Կ.ԱՐԵՅԱՆ