Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
2733-Ա  03.08.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի Հ.2413-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  

          
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ժիրայր Տոնոյանի լ/ա Լյուդմիլա Տոնոյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 28-ի <<Գյուլբենկյան փողոցի հ.24 շենքի կողային մասում գտնվող հ.24/3 տաղավարի զբաղեցրած հողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին>> հ.2413-Ա որոշման մեջ  փոփոխություն կատարելու մասին:
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ  հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28062018-01-0089 վկայականը.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 28-ի <<Գյուլբենկյան փողոցի հ.24 շենքի կողային մասում գտնվող հ.24/3 տաղավարի զբաղեցրած հողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին>> հ.2413-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշումից հանել «Շողիկ Բագրատի Տոնոյան» բառերը.
2)որոշման մեջ «անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 09.12.2008թ. հ.2523153 վկայական» բառերը և թվերը փոխարինել «անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28062018-01-0089 վկայական» բառերով և թվերով:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                Կ.ԱՐԵՅԱՆ