Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

2735-Ա  03.08.2018թ.

Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ  ՓՈՂՈՑԻ  Հ.8 ՇԵՆՔԻ  Հ.1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ  ՏԱՐԱԾՔԻ  ԳՈՐԾԱՌԱԿԱՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ (ԲՆԱԿԵԼԻ  ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ)  ՄԱՍԻՆ


Վարչական  ակտի ընդունման  համար հիմք է հանդիսացել Մարինա Տոնոյանի  դիմումը` Ա.Ավետիսյան փողոցի հ.8 շենքի հ.1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով  իրեն պատկանող  տարածքի  (անշարժ  գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20012016-01-0094 վկայական) գործառական  նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի  ֆոնդում ընդգրկելու  մասին:     
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» N 88  որոշման   N1 հավելվածի 7-րդ կետով և 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»  հ.596-Ն որոշմամբ հաստատված կարգի  հ.49  կետով,  հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և  քաղաքաշինության  վարչության  02.08.2018թ.  հ.18-08/1-Տ-455  եզրակացությունը.    
1.Ա.Ավետիսյան փողոցի հ.8 շենքի հ.1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մարինա Տոնոյանին պատկանող տարածքի գործառական  նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային  առաջադրանքի և  նախագծային փոփոխությունների, սահմանել  բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝  որպես բնակարան  /<<ՀՀՇՆ 31-01-2014>>  պահանջներին  չհակասելու  պայմանով/։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակելի` հանելով այն ոչ բնակելի ֆոնդից:
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված  տարածքի  գործառական նշանակության  փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` երկամսյա ժամկետում:  
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                               
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                Կ.ԱՐԵՅԱՆ