Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
2736-Ա  03.08.2018թ.

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.116  ՇԵՆՔԻ  Հ.34 ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ՈՐՊԵՍ  ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ (ՈՉ ԲՆԱԿԵԼԻ  ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ)  ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարինե Մկրտչյանի լ/ա Արման Դարբինյանի դիմումը՝  Նալբանդյան փողոցի հ.116 շենքի հ.34 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մարինե Մկրտչյանին պատկանող բնակարանի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 06.09.2006թ. հ.2041307 վկայական) գործառական նշանակությունը հասարակական  նշանակության  փոխելու մասին:     
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  48-րդ հոդվածի 2-րդ մասով, 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով և 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»  հ.596-Ն որոշմամբ հաստատված կարգի հ.49 կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և  քաղաքաշինության  վարչության  19.07.2018թ.  հ.18-08/1-Դ-1093 եզրակացությունը.    
1.Նալբանդյան փողոցի հ.116 շենքի հ.34 հասցեում, սեփականության իրավունքով Մարինե Մկրտչյանին պատկանող բնակարանն, առանց ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական նշանակության տարածք՝ <<ՀՀՇՆ 30-01-2014>>  պահանջներին  չհակասելու  պայմանով։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և  Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում  նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական` հանելով այն բնակելի ֆոնդից:
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված  տարածքի  գործառական նշանակության  փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` երկամսյա ժամկետում:  
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                               
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                Կ.ԱՐԵՅԱՆ