Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
2743-Ա  03.08.2018թ.

<<ԵՐԵՎԱՆԻ Ս. ՍՊԱՆԴԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 24 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ  ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տնտեսական  զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի 27.07.2018թ հ.02/22.23/4510-18 գրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշման 10-րդ կետով և հաստատված կարգի հ.1 հավելվածով .
1.Առաջարկել <<Երևանի Ս.Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ Պարոնյան փողոցի հ.3 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից՝ 100.8քմ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքի համար, շաբաթական երկու օր /երկուշաբթի, չորեքշաբթի/ ժամը 14.00-15.30-ի համար 27000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով /ներառյալ ԱԱՀ/` «Սուսաննա Ուրումյան» Ա/Ձ-ի (անձ. АМ0400770, 010, 03.08.2011թ) հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ դրա կնքման պահից սկսած մեկ տարի ժամկետով` մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով։
2.Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3.Վարձակալության պայմանագրի կնքման՝ այդ թվում՝ նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
4.Հանձնարարել <<Երևանի Ս.Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին.
1)10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը և դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը,
2)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
3)30 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,  
4)յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման վերաբերյալ:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել <<Երևանի Ս.Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ա.Սուքիասյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                            
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Կ.ԱՐԵՅԱՆ