Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

2745-Ա  03.08.2018թ.

<<ԵՐԵՎԱՆԻ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ  ԱՆՎԱՆ ԹԻՎ 150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ  ԱՄՐԱԿՑՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  ԿՆՔԵԼՈՒ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության 27.07.2018թ. հ.02/22.23/4524-18 գրությամբ ներկայացված <<Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ին ամրացված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության գույքի վարձակալության տրամադրման աճուրդի 28.06.2018թ. հ.1162ՎԱ-1 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշման 10-րդ կետով.
1.Առաջարկել <<Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցի հ.6 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից՝ 274.9քմ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքի համար, շաբաթական երկու օր /երկուշաբթի, ուրբաթ/ ժամը 18.00-19.00-ը, 15000ՀՀ դրամ ամսական վարձավճարով /ներառյալ ԱԱՀ/` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ դրա կնքման պահից սկսած մեկ տարի ժամկետով` մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով։
2.Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3.Վարձակալության պայմանագրի կնքման՝ այդ թվում՝ նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
4.Հանձնարարել <<Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին.
1)10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը և դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը,
2)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
3)Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,  
4)յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման վերաբերյալ:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել <<Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության  պետի վրա:
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ա.Սուքիասյանի վրա:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                Կ.ԱՐԵՅԱՆ