Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

275-Ա 11.02.2019թ.

 

ԳԱԳԱՐԻՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.151/2 ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ
ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուզաննա Գորգիսյանի դիմումը՝ Գագարինի փողոցի հ.151/2 հողամասն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 30.08.2013թ. հ.30082013-01-0106 վկայական) ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:
Քննարկվող հողամասը (ծածկագիր` 01-007-213-012) համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սափմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.10.2018թ. հ.18-06/1-Գ-4975, 06.11.2018թ. հ.18-06/1-Գ-4975 և 07.12.2018թ. հ.18-06/1-Գ-5199 եզրակացությունները.
1. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Գագարինի փողոցի հ.151/2 հողամասի մակերեսը կազմում է 430.56քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են նախկինում թողարկված գլխավոր հատակագծով:
3. Գագարինի փողոցի հ.151/2 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով Ռուզաննա Գորգիսյանին տրամադրված 430.56քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) իրեն՝ տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 2996698 (երկու միլիոն ինը հարյուր իննսունվեց հազար վեց հարյուր իննսունութ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
4. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Գագարինի փողոցի հ.151/2 հասցեում գտնվող` 430.56քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
5.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, Ռ.Գորգիսյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
6. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքը:
7. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
8. Տեղեկացնել հողօգտագործողին, որ սույն որոշման ընդունումից հետո հողամասը ձեռք բերողի կողմից, 15-օրյա ժամկետում, հողամասի կադաստրային արժեքը չվճարելու և հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիրը չկնքելու դեպքում` որոշումը համարվում է ուժը կորցրած։
9. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
10. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
11. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ