Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


275-Ա 11.02.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ Գ.ԴՈԴՈԽՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.36/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՒՐԵՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 116.34ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սուրեն Սերյոժայի Հակոբյանի (ծնված 06.09.1982թ.)դիմումը։ Երևանի Գ.Դոդոխյան փողոցի հ.36/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 416.34քմ:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 16.12.2020թ. հ.01-0655, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.01.2021թ. հ.38 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.12.2020թ. հ.20-Ել-Հ-111351 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Գ.Դոդոխյան փողոցի հ.36/1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն և 2008 թվականի նոյեմբերի 13-ի հ.1328-Ն որոշումներով.
1. Վերականգնել Երևանի Գ.Դոդոխյան փողոցի հ.36/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սուրեն Սերյոժայի Հակոբյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի և 416.34քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Գ.Դոդոխյան փողոցի հ.36 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Գ.Դոդոխյան փողոց հ.36/1 տուն>>։
3.Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 116.34քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սուրեն Սերյոժայի Հակոբյանին։

4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Վ.Բալասյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Սուրեն Սերյոժայի Հակոբյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։

5.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
6.Ընդունել ի գիտություն, որ
1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
8.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ