Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2759-Ա 02.08.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ
ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետերով, հաշվի առնելով «ԵԲ ՀՈԹԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 19.07.2019 թվականի դիմումը.
1. Թույլատրել «ԵԲ ՀՈԹԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Երևանի անվանումն օգտագործել ֆիրմային անվանման մեջ:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվությունը տրվում է 2019 թվականի համար:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ