Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2761-Ա 02.08.2019թ.


ԳՈՎԱԶԴՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ
ԵՎ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածով և հաշվի առնելով սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող համայնքային հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 25-ի նիստի արձանագրությունը.
1. Սույն որոշման հ.1 հավելվածում ներկայացված գովազդները ճանաչել սոցիալական բնույթի գովազդներ:
2. Սույն որոշման հ.2 հավելվածում ներկայացված գովազդը չճանաչել սոցիալական բնույթի գովազդ:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ