Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2777-Ա  09.08.2018թ.

ԳԱԳԻԿ ԱՎԱԿՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ  
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Գագիկ Ավակյանի   դիմումը` Պուշկինի փողոցի հ.51 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.2 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների  պետական գրանցման 20.01.2012թ. N 20012012-01-0079 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:     
Պուշկինի փողոցի հ.51 շենքի հ.2 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1 070 745 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,, Երևան քաղաքի  ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված   հավելվածով.
1.Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժ/պ Ա.Սադոյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գագիկ Ավակյանի հետ կնքել համաձայնագիր` Պուշկինի փողոցի հ.51 շենքի  հ.2 ավտոտնակի զբաղեցրած 29,26 քմ մակերեսով հողամասի համար 17.11.2004թ. կնքված վարձակալության հ.23/35-880 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում լրացում կատարելու մասին.
1)պայմանագրի 18-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2023  թվականի սեպտեմբերի 1-ը.>>:   
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
     

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                              
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                         Կ. ԱՐԵՅԱՆ