Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2777-Ա 02.08.2019թ.

 

«ԵՐԵՎԱՆԻ ՀՄԱՅԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, 2019 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1. Հաստատել «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, 2019 թվականի եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները համապատասխանաբար` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հանձնարարել «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին.
1) հաշվետու ժամանակաշրջանի վերջին նախատեսված դրամական միջոցների ազատ մնացորդներն օգտագործել բացառապես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպոտի և երիտասարդության հարցերի բաժնի ու ֆինանսական վարչությունների հետ համաձայնեցնելուց հետո,
2) բացառել ընկերության եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հոդվածների գծով գերածախսերը։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի ու «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ