Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2778-Ա  09.08.2018թ.

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ  ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ  ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ, ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Սիմոնյանի դիմումը` Մամիկոնյանց փողոցի հ.36/1 շենքի բակում գտնվող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման  23.08.2005թ. հ.2076084 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին։
Մամիկոնյանց փողոցի հ.36/1 շենքի բակում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 401701 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության  հիմունքների  և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի   հ.87–Ն  որոշմամբ  հաստատված հավելվածով,  հաշվի առնելով  <<Հողի և  ունեցվածքի  գործառնություններ>> ՓԲԸ-ի 30.07.2018թ. հ.20/2 Ե-515 գրությունը.
1.Լիազորել  Երևանի  Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժ/պ Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի   Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված   կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Արմեն Սիմոնյանի հետ  կնքել  համաձայնագիր՝ Մամիկոնյանց փողոցի  հ.36/1 շենքի բակում գտնվող, սեփականության  իրավունքով   իրեն  պատկանող ավտոտնակի զբաղեցրած  18,3քմ մակերեսով  հողամասի համար 12.08.2005թ. կնքված  վարձակալության հ. 25986 պայմանագրի  գործողության ժամկետը  երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով  պայմանագրում հետևյալ  փոփոխություններն  ու  լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021 թվականի  հունվարի  1-ը:>>.
2)պայմանագրի 4.2 ենթակետից   հանել  << ( այդ  թվում` ՀՀ օրենսդրությամբ  սահմանված կարգով  իրականացնելու կապիտալ շինություն)>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով  օտարելու վարձատուին>> բառերը.
4)պայմանագրի  6-րդ կետը լրացնել նոր՝  6.7 ենթակետով, հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման  նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես  մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի 8-րդ  կետը  շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը  կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի  3/երեք/ տոկոսը, որը կազմում  է 5880 /հինգ հազար  ութ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի  կադաստրային  արժեքը  1 քմ-ի համար կազմում  է 10710 դրամ:>>:
2. Արմեն Սիմոնյանին պատկանող ավտոտնակին տրամադրել  <<Մամիկոնյանց փողոց, հ.36/2 շենք, ավտոտնակ հ.3>> հասցեն։
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի  պետական  ռեգիստրի  համապատասխան ստորաբաժանմանն  ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի  բաժնին,  Արաբկիր   վարչական շրջանի ղեկավարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                            
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                        Կ. ԱՐԵՅԱՆ