Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2778-Ա 02.08.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ, ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով.
1. Հաստատել.
1) «Երևանի Ա.Գաբրիելյանի անվան արվեստի դպրոց», «Երևանի Ավան համայնքի Գ.Բուդաղյանի անվան արվեստի դպրոց», «Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց», «Երևանի Մ.Մալունցյանի անվան արվեստի դպրոց», «Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոց», «Երևանի «Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի դպրոց», «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոց», «Երևանի Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոց», «Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ս.Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոց» և «Քանաքեռ-Զեյթուն համայնքի Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2019 թվականի եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները՝ համաձայն NN 1- 20 հավելվածների,
2) «Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2019 թվականի եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն NN 21, 22 և 23 հավելվածների։
2. Հանձնարարել սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին.
1) համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար գնումներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 04.05.2017թ. «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N526-Ն որոշման պահանջներին համապատասխան,
2) դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հիմնական միջոցների (ամրացված գույքի) հիմնական վերանորոգման գծով աշխատանքներն իրականացնել սահմանված կարգով փորձաքննությունն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում,
3) եկամուտների և ծախսերի ու դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված «Պարգևատրում», «Հիմնական միջոցների (ամրացված գույքի) հիմնական վերանորոգում» հոդվածների գծով գումարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջին նախատեսված դրամական միջոցների ազատ մնացորդներն օգտագործել բացառապես Երևանի համապատասխան վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հետ համաձայնեցնելուց հետո,
4) բացառել կազմակերպությունների եկամուտների և ծախսերի ու դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հոդվածների գծով գերածախսերը։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի համապատասխան վարչական շրջանների ղեկավարների և սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ