Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2783-Ա 05.08.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՀԵԼՍԻՆԿԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Զբոսաշրջային քաղաքների համաշխարհային ֆեդերացիա»-ի (WTCF) խորհրդի նախագահ, Պեկինի քաղաքապետ Յան Վապաավուորիի հրավերը՝ «Խելացի զբոսաշրջություն-ճանապարհ դեպի նորարություն և զարգացում» խորագրով WTCF գագաթաժողովին մասնակցելու նպատակով, ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությանը` 2019 թվականի սեպտեմբերի 2-ից 6-ը գործուղել Ֆինլանդիայի Հանրապետության մայրաքաղաք Հելսինկի հետևյալ կազմով.
Սերգեյ Հարությունյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Սարգիս Մանուկյան - «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը, բացառությամբ՝ օրապահիկի, որն իրականացվում է Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին, իսկ Սարգիս Մանուկյանինը՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի միջոցների հաշվին, բացառությամբ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ