Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2784-Ա 05.08.2019թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ և 116-րդ կետերով՝
1. 2019 թվականի օգոստոսի 9-ին ժամը 11.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1) Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
2) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3) «ՋԻ ԷՆ ԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ