Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2787-Ա  10.08.2018թ.

ՍԻՍԱԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.4 ՇԵՆՔԻ Հ.511, Հ.512 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՄԱՐԻՆԱ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ, ՀՄԱՅԱԿ, ԱՐՏՅՈՄ ՔՈՍՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


         
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 11.06.2018թ. տրված հ.18-06/ԲՕ-60 մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (27.04.2018թ. հ.Ք-263, 30.05.2018թ. հ.Ք-342).
1.Սիսակյան փողոցի հ.4 շենքի հ.511, հ.512 հասցեում՝ քաղաքացիներ Մարինա Մանասյանի (անձնագիր AG 0373152 տրված 30.10.2004թ. 012-ի կողմից, ք. Երևան, Սիսակյան փողոց, հ.4 շենքի հ.511, հ.512), Քրիստինե Քոսյանի (նույնականացման քարտ հ.008917304 տրված 17.01.2017թ. 012-ի կողմից), Հմայակ Քոսյանի (անձնագիր AN 0382598 տրված 22.02.2013թ. 012-ի կողմից, ք. Երևան, Սիսակյան փողոց, հ.4 շենքի հ.511, հ.512), Արտյոմ Քոսյանի (անձնագիր AM 0306708 տրված 19.05.2011թ. 012-ի կողմից, ք. Երևան, Սիսակյան փողոց, հ.4 շենքի հ.511, հ.512) կողմից ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ (բնակելի) (սեփականության իրավունքի գրանցման 12.02.2008թ. տրված հ.2529719 վկայական, որակավորման վկայական հ.059 տրված 15.12.2011թ.) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.  
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2)կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 3200 (երեք հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը,
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                                           
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                     Կ. ԱՐԵՅԱՆ