Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2787-Ա 06.08.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագիրը հաստատելու մասին» N 45-Ա, «Երևանի զարգացման 2019 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 46-Ա և «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն (22 մարտի 2019թ. N 77-Ն որոշման խմբագրությամբ) որոշումները.
1.Երևան քաղաքի մինչև 2030 թվականը զարգացման գլխավոր հատակագծի նախագծային աշխատանքների ընթացքի կազմակերպման և համակարգման նպատակով՝ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
2.Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ կազմել աշխատանքային ժամանակացույց և կազմակերպել նախագծային աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ քննարկումներ։
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ա.Մեսչյանի վրա։
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ