Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2807-Ա 06.08.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ Մ. ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.205/8 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒԶԱՆՆԱ ԻՄԱՆՎԵԼԻ ԴԱՎԹՅԱՆԻ,ԱՆԱՍՏԱՍԻԱ ԴԱՎԹԻ ԴԱՎԹՅԱՆԻ,ՔՐԻՍՏԻՆԵ ԴԱՎԹԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ,ԱՍՏՂԻԿ ԴԱՎԻԹԻ ԴԱՎԹՅԱՆԻ,ՏԱԹԵՎԻԿ ԴԱՎԹԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռուզաննա Իմանվելի Դավթյանի(ծնված 12.02.1959թ.),Անաստասիա Դավթի Դավթյանի (ծնված 06.07.1985թ.), Քրիստինե Դավթի Վարդանյանի(ծնված 01.01.1989թ.),Աստղիկ Դավիթի Դավթյանի(ծնված 09.03.1990թ.),Տաթևիկ Դավթի Դավթյանի(ծնված 10.09.1991թ.) դիմումը ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 15.05.2017թ. հ.1-0041, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 25.04.2017թ. հ.4139 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.05.2019թ. հ.20-Ել-830 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Մ.Խորենացու փողոցի հ.205/8 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Մ.Խորենացու փողոցի հ.205/8 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռուզաննա Իմանվելի Դավթյանի, Անաստասիա Դավթի Դավթյանի, Քրիստինե Դավթի Վարդանյանի, Աստղիկ Դավիթի Դավթյանի, Տաթևիկ Դավթի Դավթյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 96.64քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 96.64քմ մակերեսով հողամասիև դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Մ.Խորենացու փողոցի հ.205 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Մ.Խորենացու փողոց հ.205/8տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ