Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2810-Ա 07.08.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի
Հ.1037-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2014 թվականի մարտի 21-ի «Երևան քաղաքում մարդատար տաքսի-ավտոմոբիլների կայանատեղեր սահմանելու մասին» հ.1037-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի ցանկում կատարել հետևյալ լրացումը.
1) ցանկը լրացնել նոր՝ 4.3 կետով, հետևյալ բովանդակությամբ՝

4.3

Վարդանանց փողոց՝ հ.11 հասցեի դիմաց,

դեպի Սախարովի հրապարակ տանող

ճանապարհահատված

Երթևեկելի մասի եզրին

զուգահեռ՝ միմյանց նկատմամբ

հաջորդական տեղաբաշխմամբ 

2 ավտոտեղ

2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ