Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2827-Ա 13.08.2019թ.

ՆՈՐՔԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ 

ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նվեր Ղազարյանի լ/ա Քրիստինա Լազարյանի դիմումը` Նորքի այգիներում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12.06.2019թ. հ.Հ-8688 գրությունը /ըստ գրության` հողամասի մակերեսը կազմում է 400.0քմ/, ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 26.05.1995թ. հ.18/6 որոշումը, Ժողովրդական պատգամավորների Մյասնիկյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 19.02.1996թ. հ.63/39-10ա գրությունը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նորքի այգիներում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 393.72քմ, փաստաթղթերում ամրագրված՝ 400.0քմ մակերեսի փոխարեն:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 4-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով և 16-րդ մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան վարչության 26.06.2019թ. հ.18-06/1-Լ-179 եզրակացությունը.
1. Վերականգնել Նորքի այգիներում գտնվող հողամասի հողհատկացման հիմքերը՝ 393.72 քմ մակերեսի չափով։
2. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված հասցեում գտնվող՝ 393.72 քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Նվեր Ղազարյանին:
3.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նորքի այգիներում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/՝ սահմանել բնակավայրերի, իսկ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն հողամասի գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
4. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
5. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ