Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2828-Ա 13.08.2019թ.

Ն.ՉԱՐԲԱԽԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.18 ՀԱՍՑԵՈՒՄ 

ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ
ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Վիկտորյա Ենոքյանի դիմումը՝ Ն.Չարբախի 5-րդ փողոցի 3-րդ նրբանցքի հ.18 հասցեում գտնվող տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին, ինչպես նաև «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 11.04.2019թ. հ.5755 տեղեկանքը և Ն.Չարբախի գյուղխորհրդի գործկոմի 07.11.1994թ. հ.17 արձանագրության քաղվածքը:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ հասարակական կառուցապատման գոտում /ծածկագիր՝ 01-011-143-019/:
Տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ն.Չարբախի 5-րդ փողոցի 3-րդ նրբանցքի հ.18 հասցեում, Վիկտորյա Ենոքյանին պատկանող տնամերձ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 335.49քմ /փաստաթղթերում ամրագրված՝ 350.0քմ մակերեսի փոխարեն/, որը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեց-ված սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով, 16-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.06.2019թ. հ.18-06/1-Ե-915 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ն.Չարբախի 5-րդ փողոցի 3-րդ նրբանցքի հ.18 հասցեում գտնվող տնամերձ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 335,49քմ:
2. Ընդունել ի գիտություն, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ Ն.Չարբախի 5-րդ փողոցի 3-րդ նրբանցքի հ.18 հասցեում գտնվող՝ 335.49քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով, սեփականության իրավունքով փոխանցվում է հողօգտագործողին:
3.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ն.Չարբախի 5-րդ փողոցի 3-րդ նրբանցքի հ.18 հասցեում գտնվող՝ 335.49քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման:
4.Հողամասի սահմանները որոշվում են 335.49քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագծով:
5. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
8. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ