Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2839-Ա  16.08.2018թ.

ՀՐ.ՔՈՉԱՐ ՓՈՂՈՑԻ Հ.20 ՇԵՆՔԻ Հ.27 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


         
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 06.06.2018թ. տրված հ.18-06/ԲՕ-56 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 11/10/2017թ. տրված հ.ԱՏ-09/10/2017-1-0169 տեղեկանքը, համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (21.05.2018թ. հ.Հ-2972).
1.Հր.Քոչար փողոցի հ.20 շենքի հ.27 հասցեում՝ քաղաքացի Գեղամ Հակոբյանի (անձնագիր AP 0699046 տրված 16.01.2017թ. 001-ի կողմից) կողմից ինքնակամ իրականացրած 43.0 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական /նկուղային տարածք/) (սեփականության իրավունքի գրանցման 07.10.2016թ. տրված հ.07102016-01-0095 վկայական, որակավորման վկայական հ.0204 տրված 29.05.2012թ.) ճանաչել օրինական։
2.Հր.Քոչար փողոցի հ.20 շենքի հ.27 հասցեում՝ քաղաքացի Գեղամ Հակոբյան կողմից կատարված ինքնակամ կառույցն օրինականացնելու և կառույցի գործառական նշանակությունը փոփոխելու Երևանի քաղաքապետի որոշման նախագծում անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով ամրագրված տարածքի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական, «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.02.2002 թ. հ.88 որոշման դրույթները:
3.Ընդունել ի գիտություն, որ.  
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2)կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 438600 (չորս հարյուր երեսունութ հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
6.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       Կ.ԱՐԵՅԱՆ