Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2844-Ա  16.08.2018թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Նուբարաշեն 11-րդ փողոց, հ.8շենք, ավտոտնակ հ.28 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասի՝ սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով.
1.Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոց, հ.8շենք, ավտոտնակ հ.28 հասցեում գտնվող 17.04քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ ավտոտնակ, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը, համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում է հողամասի և շինությունների հատակագծերը)։
2.Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ հողամասի գործառական նշանակությունը  սահմանել բնակելի կառուցապատման։
3.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել  կառույցն իրականացրած անձ՝ Տաթևիկ Սերյոժեյի Տիտանյանին /անձնագիր AN0688304, տրված 012կողմից 22.10.2013թ, ծնված 13.10.1966թ., հաշվառման հասցե` ք.Երևան, Էստոնական փողոց, հ.7շենք, բն.49/:
4.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը  ստանալուց հետո,  10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                        
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                              Կ.ԱՐԵՅԱՆ