Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2852-Ա  16.08.2018թ.

Ն.ՉԱՐԲԱԽ Հ.358 ՀՈՂԱՄԱՍ  ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԳՈՌ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


      
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 03.08.2018թ. տրված հ.18-06/Օ-209 մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (31.07.2018թ. հ.Ղ-1450).
1.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն Ն.Չարբախ հ.358 հողամաս հասցեում գտնվող 1167.0 քառ.մետր հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանաբար սահմանել  բնակավայրերի և հասարակական կառուցապատման:
2.Ն.Չարբախ հ.358 հողամաս հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 30.07.2018թ. տրված հ.30072018-01-0220 վկայական) քաղաքացի Գոռ Ղուկասյանին (անձնագիր AK 0530919 տրված 16.06.2010թ. 001-ի կողմից, ք.Երևան, Ն.Չարբախ 10-րդ փողոց, տուն 99) պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 310.9 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական) ճանաչել օրինական։
3.Ընդունել ի գիտություն, որ.
1)ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` եռամսյա ժամկետում համայնքային բյուջե պետք է մուծել հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո, դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը,
2)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
3)շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1305780 (մեկ միլիոն երեք հարյուր հինգ հազար յոթ հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
6.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                 Կ.ԱՐԵՅԱՆ