ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2860-Ա 13.08.2019թ.

ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված՝ Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանի 2019 թվականի մայիսի 27-ի հ.19/46490 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի հունիսի 19-ին հրավիրված լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և մասնակցել է Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանը:
Ուսումնասիրելով Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանի 2019 թվականի ապրիլի 22-ի հ.19/34212, 2019 թվականի մայիսի 27-ի հ.19/46490 և 2019 թվականի հունիսի 27-ի հ.19/58321 դիմումները, գնահատելով դիմումներին կից և վարույթի լսումների ժամանակ ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետին ուղղված 2019 թվականի մայիսի 27-ի հ.19/46490 դիմումով՝ Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանը, հղում կատարելով թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի 2016 թվականի ապրիլի 5-ի որոշմանը, խնդրել է Դմիտրի Անդրիասյանին վերադարձնել ընդհանուրը՝ 3.432.064 /երեք միլիոն չորս հարյուր երեսուներկու հազար վաթսունչորս/ ՀՀ դրամ գումարը, որից.
- 1.831.289 /մեկ միլիոն ութ հարյուր երեսունմեկ հազար երկու հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ, որպես պետական սեփականություն հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին 2019 թվականի մարտի 13-ին կնքված թիվ 95-1074-Ա պայմանագրի համաձայն վճարված գումար,
- 586.975 /հինգ հարյուր ութսունվեց հազար ինը հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ, որպես համայնքային սեփականություն հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին 2010 թվականի ապրիլի 10-ին կնքված թիվ 106-869-Ա պայմանագրի համաձայն վճարված գումար,
- 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, որպես 2010 թվականի հոկտեմբերի
9-ի հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվության համար վճարված գումար,
- 642.700 /վեց հարյուր քառասուներկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, որպես 2009 թվականի մայիսի 6-ին կնքված թիվ ՊՇ-06-05-2-ՄՍ հանձնարարության պայմանագրի համաձայն վճարված գումար,
- 56.100 /հիսունվեց հազար հարյուր/ ՀՀ դրամ, որպես շինարարական աղբի ու հիմնահողի տեղափոխման համար վճարված գումար,
- 41.900 /քառասունմեկ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ, որպես «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վճարված գումար,
- 45.000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ, որպես 2009 թվականի մայիսի 8-ի հ.66-09 փորձաքննության եզրակացության համար վճարված գումար,
- 10.000 /տասը հազար/ ՀՀ դրամ, որպես 2009 թվականի ապրիլի 28-ի հ.20/9 նախագծային աշխատանքների մասին պայմանագրի համաձայն վճարված գումար,
- 10.000 ՀՀ դրամ, որպես 10.09.2010 թվականի հ.20/9 նախագծային աշխատանքների մասին պայմանագրի համաձայն վճարված գումար:
Վարչական վարույթի լսումների ընթացքում Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանը հստակեցրեց, որ քննարկվող դիմումներով պահանջված՝ 2009 թվականի մարտի 13-ի և 2010 թվականի ապրիլի 6-ի ուղղակի վաճառքի պայմանագրերի հիմքով վճարված գումարը վերադարձնելու պահանջը չի հանդիսանում վնասի հատուցման պահանջ և ենթակա է քննարկման՝ որպես Երևանի քաղաքապետարանի և Դմիտրի Անդրիասյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրերով վճարված գումարները վերադարձնելու պահանջ, ինչի նկատմամբ կիրառելի են անվավեր գործարքների հետևանքները կիրառելու մասին քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումները, իսկ գումարի պահանջի մաս կազմող 250.000 ՀՀ դրամ, 642.700 ՀՀ դրամ, 56.100 ՀՀ դրամ, 45.000 ՀՀ դրամ և 20.000 դրամ գումարները պահանջվում են որպես վնաս, հաշվի առնելով, որ դրանք Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա և 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշումների անվավերության և Երևանի քաղաքապետի կողմից 2010 թվականի հոկտեմբերի 9-ին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվության հետևանք են:
Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա որոշմամբ Րաֆֆու փողոցի հ.9/2 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 18.7քմ մակերեսով կառույցը ճանաչվել է օրինական և դրա համար առանձնացված 308.07քմ մակերեսով հողամասի հետ միասին ուղղակի վաճառքի եղանակով որոշվել է օտարել կառույցն իրականացնող անձ՝ Դմիտրի Անդրիասյանին։
Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա որոշման հիմքով Երևանի քաղաքապետի լիազորված անձի և Դմիտրի Անդրիասյանի միջև 2009 թվականի մարտի 13-ին կնքվել և նոտարի կողմից սեղանամատյանի հ.1416 համարով հաստատվել է «Պետական սեփականություն հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին» հ.95-1074-Ա պայմանագիրը, որով Դմիտրի Անդրիասյանը սեփականության իրավունքով ձեռք է բերել Րաֆֆու փողոցի հ.9/2 հասցեում գտնվող 18.7քմ մակերեսով կառույցը և կառույցի համար առանձնացված 308.07քմ մակերեսով հողամասը։ Նշված պայմանագրի գինը կազմել է 1.831.289 ՀՀ դրամ:
Երևանի քաղաքապետի լիազորված անձի և Դմիտրի Անդրիասյանի միջև 2009 թվականի մարտի 13-ին կնքված հ.95-1074-Ա պայմանագրից ծագող՝ Դմիտրի Անդրիասյանի իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, ի հավաստումն որոնց՝ 2009 թվականի մարտի 17-ին տրվել է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հ.2578492 վկայականը:
Երևանի քաղաքապետի 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշմամբ Րաֆֆու փողոցի հ.19/3 հասցեում գտնվող 7.0քմ մակերեսով կառույցը ճանաչվել է օրինական և դրա համար առանձնացված 93.54քմ մակերեսով հողամասի հետ միասին ուղղակի վաճառքի եղանակով որոշվել է օտարել կառույցն իրականացնող անձ՝ Դմիտրի Անդրիասյանին։
Երևանի քաղաքապետի 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշման հիմքով Երևանի քաղաքապետի լիազորված անձի և Դմիտրի Անդրիասյանի միջև 2010 թվականի ապրիլի 6-ին կնքվել և նոտարի կողմից սեղանամատյանի հ.1677 համարով հաստատվել է «Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին» հ.106-869-Ա պայմանագիրը, որով Դմիտրի Անդրիասյանը սեփականության իրավունքով ձեռք է բերել Րաֆֆու փողոցի հ.19/3 հասցեում գտնվող 7.0քմ մակերեսով կառույցը և կառույցի համար առանձնացված 93.54քմ մակերեսով հողամասը։ Նշված պայմանագրի գինը կազմել է 586.975 ՀՀ դրամ:
Երևանի քաղաքապետի լիազորված անձի և Դմիտրի Անդրիասյանի միջև 2010 թվականի ապրիլի 6-ին կնքված հ.106-869-Ա պայմանագրից ծագող՝ Դմիտրի Անդրիասյանի իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, ի հավաստումն որոնց՝ 2010 թվականի ապրիլի 9-ին տրվել է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հ.2672411 վկայականը:
«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության /հանձնակատար/ և Դմիտրի Անդրիասյանի /հանձնարարող/ միջև 2009 թվականի մայիսի 6-ին կնքվել է հ.ՊՇ-06-05-2-ՄՍ հանձնարարության պայմանագիրը, որի 3.1 կետով հանձնարարողը պարտավորվել է իր կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում տրանսպորտային միջոցներով շինարարական աղբի, հիմնահողի, շինանյութի և կոնստրուկցիաների տեղափոխման ժամանակ Երևան քաղաքի ինժեներական ենթակառուցվածքներին պատճառված վնասի ու դրանց վերականգնման, նաև արդիականացման համար հանձնակատարին վճարել 960 ՀՀ դրամ՝ ըստ հավելված 1-ի, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը, իսկ 3.2 կետով հանձնարարողը պարտավորվել է հավելված 2-ով նշված տարածքները շահագործման աշխատանքների ընթացքում յուրաքանչյուր մեքենայի դիմաց «Արարատշին» բաց բաժնետիրական ընկերության հաշվին փոխանցել 300 ՀՀ դրամ, որը հաշվարկվում է 3.1 կետում նախանշված գնի մեջ:
2009 թվականի մայիսի 6-ին կնքված հ.ՊՇ-06-05-2-ՄՍ հանձնարարության պայմանագրի հիման վրա 642.700 ՀՀ դրամ գումար վճարված լինելու հանգամանքը հիմնավորող ապացույց դիմումատուի կողմից չի ներկայացվել:
2009 թվականի մայիսի 6-ի հ.011397 վճարման հանձնարարագրի համաձայն՝ բնահողի և շինաղբի տեղափոխման համար Դմիտրի Անդրիասյանի կողմից «Արարատշին» բաց բաժնետիրական ընկերությանը վճարվել է 56.100 ՀՀ դրամ գումար:
2009 թվականի մայիսի 6-ի հ.011398 վճարման հանձնարարագրի համաձայն՝ Դմիտրի Անդրիասյանի կողմից «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վճարվել է 41.900 ՀՀ դրամ գումար:
«ԼԱՎՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Րաֆֆու փողոցի հ.9/2 հասցեում հասարակական նշանակության շինության նախագծի վերաբերյալ 2009 թվականի մայիսի 8-ին տրվել է հ.66-09 փորձագիտական եզրակացությունը, որի համար, ըստ 2009 թվականի մայիսի 8-ի դրամարկղային մուտքի օրդերի՝ Դմիտրի Անդրիասյանի կողմից վճարվել է 45.000 ՀՀ դրամ:
Դմիտրի Անդրիասյանի և «Հարսնաձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2009 թվականի ապրիլի 28-ին կնքվել է նախագծային աշխատանքների հ.20/9 պայմանագիրը, որի արժեքը կազմել է 10.000 դրամ: Նշված գումարը վճարված լինելու մասին ապացույց չի ներկայացվել:
Դմիտրի Անդրիասյանի և «Հարսնաձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2009 թվականի ապրիլի 28-ին կնքվել է նախագծային աշխատանքների հ.20/9 պայմանագիրը, որի արժեքը կազմել է 10.000 դրամ: Նշված պայմանագրի արժեքը վճարված լինելու մասին ապացույց չի ներկայացվել:
Դմիտրի Անդրիասյանի և «Հարսնաձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2009 թվականի սեպտեմբերի 10-ին կնքվել է նախագծային աշխատանքների հ.20/9 պայմանագիրը, որի արժեքը կազմել է 10.000 դրամ: Նշված պայմանագրի արժեքը վճարված լինելու մասին ապացույց չի ներկայացվել:
Երևանի քաղաքապետի կողմից 2010 թվականի նոյեմբերի 9-ին Դմիտրի Անդրիասյանին տրվել է հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվությունը Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի հ.9/2 և հ.9/13 հասցեներում հասարակական նշանակության շինության /սրահ/ կառուցման աշխատանքների կատարման համար:
2009 թվականի մայիսի 8-ի հ.011579 վճարման հանձնարարագրի համաձայն՝ Դմիտրի Անդրիասյանի կողմից գանձապետական բաժանմունքի թիվ 2 ՏԳԲ վճարվել է 250.000 ՀՀ դրամ՝ շինարարության թույլտվության համար:
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործով 2016 թվականի ապրիլի 5-ի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա և 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշումները, որպես հետևանք անվավեր են ճանաչվել նաև 2009 թվականի մարտի 13-ի և 2010 թվականի ապրիլի 6-ի ուղղակի վաճառքի պայմանագրերն ու Երևանի Րա‎ֆֆու փողոցի հ.19/3 և հ.9/2 հասցեներում գտնվող հողամասերի նկատմամբ 2009 թվականի մարտի 17-ի և 2010 թվականի ապրիլի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումները։
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2019 թվականի մայիսի 15-ի հ.ԱՏ-13/05/2019-1-0552 տեղեկանքով տրամադրվել է տեղեկատվություն առ այն, որ համաձայն ք.Երևան, Րաֆֆու փողոցի հ.9/2 և ք.Երևան, Րաֆֆու փողոցի հ.19/3 հասցեներով անշարժ գույքերի կադաստրային գործերի տվյալների՝ Դմիտրի Աշոտի Անդրիասյանի անվամբ 2009 թվականի մարտի 17-ին և 2010 թվականի ապրիլի 9-ին կատարված իրավունքների պետական գրանցման դադարեցում չի կատարվել:
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին ուղղված 2019 թվականի մայիսի 23-ի հ.01-23/19 դիմումով Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործով 2016 թվականի ապրիլի 5-ի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը, խնդրել է դադարեցնել 2009 թվականի մարտի 17-ին և 2010 թվականի ապրիլի 9-ին գրանցված Դմիտրի Անդրիասյանի սեփականության իրավունքը:
Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանին ուղղված՝ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը 2019 թվականի մայիսի 30-ի հ.ԱՄ/4007-19 գրությամբ հայտնել է, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի հ.9/2 և հ.19/3 հասցեների կադաստրային գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի հ.9/2 և հ.19/3 հասցեների անշարժ գույքերի նկատմամբ առկա են գրանցված սահմանափակումներ, ուստի նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը բացառում է ներկայացված իրավունքի կամ սահմանափակման գրանցումը:
Երևանի քաղաքապետին ուղղված 2019 թվականի հունիսի 27-ի հ.19/58321 դիմումով Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանը, ի լրումն 2019 թվականի ապրիլի 18-ի դիմումի, ներկայացրել է թվով հինգ լուսանկար, որոնք դիտել է ապացույց առ այն, որ հողամասն անցել է Երևանի քաղաքապետարանի տիրապետմանը և տեղեկացրել է, որ 2009 թվականի մայիսի 6-ի թիվ ՊՇ-06-05-2-ՄՍ հանձնարարության պայմանագրի դիմաց վճարված 642.700 ՀՀ դրամ գումարի անդորրագիրը չի պահպանվել, ուստի չի կարող ներկայացնել:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճա-նաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
Քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
Քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 ապրիլի 30-ի հ.465-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 13-ի ««Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Երևանի քաղաքապետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» հ.1788-Ն որոշումը։ Նշված որոշման հիման վրա «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի Կենտրոնի տարածքային բաժնի կողմից 2009 թվականի օգոստոսի 25-ին հանվել է հաշվառումից։
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից գործադիր իշխանության և այլ մարմինների հիմնարկների հիմնադիր հանդես է գալիս ՀՀ կառավարությունը։ Նշված օրենքի 11-րդ հոդվածով սահմանված է, որ հիմնադիրը ստեղծում է, ինչպես նաև վերակազմակերպում և դադարեցնում է հիմնարկի գործունեությունը։
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում դրա վերաբերյալ հիմնադրի, իսկ գործադիր իշխանության և այլ մարմնի գործունեությունը դադարեցված լինելու դեպքում` կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Գործունեությունը դադարեցրած հիմնարկի քաղաքացիաիրավական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս կառավարությանը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 187-րդ հոդվածի համաձայն՝ Երևանը համայնք է: Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 108-րդ հոդվածի
3-րդ մասի համաձայն` ավագանու ընտրություններից հետո Երևան թաղային համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես Երևան համայնք։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 110-րդ հոդվածի
1-ին մասի համաձայն` ավագանու ընտրությունից հետո այդ պահին Երևանի թաղային համայնքների սեփականություն համարվող գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Երևանին։ Երևանը համարվում է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը։
Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա որոշման և Երևանի քաղաքապետի լիազորված անձի և Դմիտրի Անդրիասյանի միջև 2009 թվականի մարտի 13-ին կնքված հ.95-1074-Ա պայմանագրի անվավերության հիմքով 1.831.289 ՀՀ դրամ գումարը, որպես անվավեր գործարքի հետևանք, քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վերադարձնելու պահանջն անհիմն է, քանի որ, բացի այն հանգամանքից, որ նշված պայմանագրի հիմքով կատարված իրավունքի գրանցումը դադարեցված չէ, այլև նշված որոշումը կայացվել, իսկ դրա հիմքով պայմանագիրը կնքվել է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գործունեության օրոք պաշտոնավարած և մարզպետի կարգավիճակ ունեցած Երևանի քաղաքապետի կողմից, հետևաբար տեղական ինքնակառավարման մարմին հանդիսացող Երևանի քաղաքապետը չի կրում իր իրավանախորդը չհանդիսացող սուբյեկտի մասնակցությամբ կնքված պայմանագրի անվավերության հետևանքները:
Երևանի քաղաքապետի 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշման և Երևանի քաղաքապետի լիազորված անձի և Դմիտրի Անդրիասյանի միջև 2010 թվականի ապրիլի 6-ին կնքված հ.106-869-Ա պայմանագրի անվավերության հիմքով 586.975 ՀՀ դրամ գումարը, որպես անվավեր գործարքի հետևանք, քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վերադարձնելու պահանջն անհիմն է, քանի որ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2019 թվականի մայիսի 15-ի հ.ԱՏ-13/05/2019-1-0552 տեղեկանքով և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի 2019 թվականի մայիսի 30-ի հ.ԱՄ/4007-19 գրությամբ ապացուցվում է այն հանգամանքը, որ նշված պայմանագրի հիմքով կատարված իրավունքի պետական գրանցումը դադարեցված չէ և պայմանագրի առարկա հողամասը Երևան համայնքին վերադարձված չէ: Ինչ վերաբերում է 2019 թվականի հունիսի 27-ի հ.19/58321 դիմումով ներկայացված թվով հինգ լուսանկարներին, ապա դրանք չեն հանդիսանում 2009 թվականի մարտի 13-ի և 2010 թվականի ապրիլի 6-ի ուղղակի վաճառքի պայմանագրերի անվավերության հետևանքով դրանց առարկա հողամասերը Երևան համայնքին վերադարձված լինելու փաստը հիմնավորող պատշաճ ապացույցներ, քանի որ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի իրավակարգավորմամբ գործարքի անվավերությունը գործարքի կողմերի համար առաջացնում է հանդիպական պարտավորություն միմյանց վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, ընդ որում՝ հողամասերը ենթակա են վերադարձման գույքային իրավունքներից ազատ վիճակում:
Երևանի քաղաքապետի կողմից 2010 թվականի հոկտեմբերի 9-ին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվության համար վճարված 250.000 ՀՀ դրամ գումարը, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության և Դմիտրի Անդրիասյանի միջև 2009 թվականի մայիսի 6-ին կնքված հ.ՊՇ-06-05-2-ՄՍ հանձնարարության պայմանագրի հիման վրա վճարված 642.700 ՀՀ դրամ գումարը, «Արարատշին» բաց բաժնետիրական ընկերությանը վճարված 56.100 ՀՀ դրամ գումարը, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վճարված 41.900 ՀՀ դրամ գումարը, 2009 թվականի մայիսի 8-ի հ.66-09 փորձաքննության եզրակացության
համար վճարված 45.000 ՀՀ դրամ գումարը, 2009 թվականի ապրիլի 28-ի հ.20/9 նախագծային աշխատանքների մասին պայմանագրի համաձայն վճարված 10.000 ՀՀ դրամ գումարը և 2010 թվականի սեպտեմբերի 10-ի հ.20/9 նախագծային աշխատանքների մասին պայմանագրի համաձայն վճարված 10.000 ՀՀ դրամ գումարը, որպես Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա և 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշումների անվավերության և Երևանի քաղաքապետի կողմից 2010 թվականի հոկտեմբերի 9-ին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվության հետևանքով կրած վնաս փոխհատուցելու պահանջը ևս անհիմն է, քանի որ նախ չի ներկայացվել 642.700 ՀՀ դրամ և երկուական 10.000 ՀՀ դրամ գումարները վճարված լինելու մասին ապացույց, ինչից հետևում է, որ չի ապացուցվել այդ գումարների չափով վնաս կրելու հանգամանքը, ապա նաև այն հիմնավորմամբ, որ 56.100 ՀՀ դրամ, 41.900 ՀՀ դրամ և 45.000 ՀՀ դրամ գումարները վճարվել են այլ սուբյեկտների հետ կնքված գործարքի արդյունքում, որոնց Երևան համայնքը մասնակից չի եղել, իսկ 250.000 ՀՀ դրամ գումարը չի հանդիսանում վնաս, քանի որ Երևանի քաղաքապետի կողմից 2010 թվականի հոկտեմբերի 9-ին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվությունը վարչական կամ դատական կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, ինչից հետևում է, որ չի ապացուցվել Երևան համայնքի ոչ իրավաչափ գործողությամբ կամ անգործությամբ դիմողին վնաս պատճառելու հանգամանքը, ինչպես նաև չի ապացուցվել Երևան համայնքի գործողությունների /անգործության/ և դիմողի կրած հնարավոր վնասների միջև պատճառահետևանքային կապը:
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործով 2016 թվականի ապրիլի 5-ի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արձանագրվել է, որ թիվ 63202813 քրեական գործով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Տ.Մուրադյանի կողմից 2015 թվականի հունիսի 25-ին կայացված «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշմամբ հիմնավորվել է հետևյալը. «Դմիտրի Անդրիասյանը Րաֆֆու 19/3 և 9/2 հասցեներում ինքնակամ կառուցված շինություններ չի ունեցել և ուղղակի եղանակով գնման նախապատվության իրավունքով օժտված չի եղել։ Բացի այդ, Րաֆֆու 19/3 և 9/2 հասցեների հողամասերը հանդիսանում են ընդհանուր օգտագործման գազոններ, նշված տարածքով է անցնում ամբողջ թաղամասը սնուցող ջրագիծը, որպիսի պայմաններում նշված հողամասերը արդեն ընդգրկված են ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված սահմանափակումների մեջ և այն ենթակա չեն օտարման»։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0167/11/15 գործով 2015 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարը իրավացիորեն փաստել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով որակված՝ վիճարկվող որոշմամբ պարզված ենթադրալ հանցագործությունները ենթադրաբար կատարվել են համապատասխան անձանց կողմից իրենց պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանց միանգամյա չկատարմամբ կամ ոչ պատշաճ կատարմամբ, որի հետևանքով Րաֆֆու փողոցի 19/3 և 9/2 հասցեներում գտնվող հողամասերի վերաբերյալ տրվել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ պարունակող եզրակացություն, որն էլ հիմք է հանդիսացել նշված հողամասերն օտարելու համար՝ դրա օրենքով սահմանված անհնարինության պայմաններում։…»։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիuացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է՝
ա) oրենքի խախտմամբ, այդ թվում՝ oրենքի uխալ կիրառման կամ uխալ մեկնաբանման հետևանքով.
բ) կեղծ փաuտաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաuտաթղթերից ակնհայտ է, որ ըuտ էության պետք է ընդունվեր այլ որոշում։
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործով 2016թվականի ապրիլի 5-ի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա և 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշումներն ընդունվել են կեղծ տվյալների հիման վրա, ինչը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական հիմք է հանդիսանում այդ ակտերն անվավեր ճանաչելու համար։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունի, եթե նա՝
ա) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կաշառքի, սպառնալիքի կամ վարչական մարմնի պաշտոնատար անձին դիտավորյալ մոլորության մեջ գցելու միջոցով.
բ) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կեղծ կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով.
գ) նախապես իմացել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ` իր համար մատչելի տեղեկությունների հիման վրա:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1257/05/11 վարչական գործով 2016 թվականի ապրիլի 5-ի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատված է համարվել Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 27-ի հ.1074-Ա և 2010 թվականի մարտի 1-ի հ.869-Ա որոշումները կեղծ տվյալների հիման վրա ընդունված լինելու հանգամանքը, հետևաբար Դմիտրի Անդրեասյանը իրավունք չի ունեցել վստահելու ինչպես այդ ակտերին, այնպես էլ դրանց արդյունքում ձեռբերված՝ սեփականության իրավունքի պետական գրանցման ակտերին և Երևանի քաղաքապետի կողմից 2010 թվականի հոկտեմբերի 9-ին տրված հ.01/18-Ա-3765-655 շինարարության թույլտվությանը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն անդրադառնալով վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման խնդրին՝ թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հայտնել է հետևյալ դիրքորոշումը. «Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխա-նատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտակա-նությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարա-րությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:»:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 304-րդ,
1058-րդ, 1063-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Դմիտրի Անդրիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Հակոբյանի 2019 թվականի ապրիլի 22-ի հ.19/34212, 2019 թվականի մայիսի 27-ի հ.19/46490 և 2019 թվականի հունիսի 27-ի հ.19/58321 դիմումները մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ