Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2866-Ա  16.08.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի Հ.2154-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ            


     
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<ՎԵՄ>> ՓԲԸ-ի տնօրենի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունիսի 26-ի հ.2154-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու  մասին:    
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունիսի 26-ի <<Դավթաշենի 1-ին փողոցի հ.2 հասցեում գտնվող հողամասին կից, որպես ընդլայնում, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու, Դավթաշենի 1-ին փողոցի հ.2/2 հասցեում գտնվող, կառուցապատման իրավունքով տրամադրված 7818.4քմ մակերեսով հողամասը երեք առանձին գույքային միավորների բաժանելու և ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին>> h.2154-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման նախաբանի 3-րդ պարբերությունում, ինչպես նաև առաջին կետում նշված <<2482.74քմ (1847.72քմ+635.02քմ)>> և <<11231916 (տասնմեկ միլիոն երկու հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր տասնվեց)>> թվերը և բառերը փոխարինել համապատասխանաբար՝ <<2581.12քմ(1946.1քմ+635.02քմ)>> և <<11676987 (տասնմեկ միլիոն վեց հարյուր յոթանասունվեց հազար ինը հարյուր ութսունյոթ)>> թվերով և բառերով.
2)որոշման նախաբանի 5-րդ պարբերությունում նշված <<775.9>> և <<6540.2>> թվերը փոխարինել համապատասխանաբար՝ <<1645.24>> և <<5670.86>> թվերով.
3)որոշման 2-րդ կետում նշված <<2482.74>> թիվը փոխարինել <<2581.12>> թվով.
4)որոշման 4-րդ կետում նշված <<6540.2>> և <<775.9>> թվերը փոխարինել համապատասխանաբար՝ <<5670.86>> և <<1645.24>> թվերով.
5)որոշման 5-րդ կետում նշված <<775.9>> թիվը փոխարինել <<1645.24>> թվով, իսկ <<1278.2քմ /775.9քմ+502.3քմ/>> և <<5782577 (հինգ միլիոն յոթ հարյուր ութսուներկու հազար հինգ հարյուր յոթանասունյոթ)>> թվերը և բառերը փոխարինել համապատասխանաբար <<2147.54քմ /1645.24քմ+502.3քմ/>> և <<9715471 (ինը միլիոն յոթ հարյուր տասնհինգ հազար չորս հարյուր յոթանասունմեկ)>> թվերով և բառերով.
6)որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված <<6540.2>> թիվը փոխարինել <<5670.86>> թվով.
7)որոշման 9-րդ և 10-րդ կետերում՝ «17694.2քմ /14435.56քմ+775.9քմ+2482.47քմ/» թվերը փոխարինել <<18661.92քմ  /14435.56քմ+1645.24քմ+2581.12քմ/>> թվերով, իսկ 9-րդ կետում նշված «6540.2» թիվը՝ «5670.86» թվով:  
2.Չեղյալ համարել 13.11.2017թ. թողարկված հ.1717-2017 և հ.1719-2017 հատակագծերը:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
 
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                                    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                         Կ.ԱՐԵՅԱՆ