Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2896-Ա  21.08.2018թ.             

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Ա.Բաբաջանյան փողոց հ.40/10 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 26.06.2018թ. տրված հ.04/14680 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Յուրի Դարբինյանի կողմից 09.08.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ.1 և հ.1/.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 09.08.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 741300 (յոթ հարյուր քառասունմեկ հազար երեք հարյուր) դրամ և 2133852 (երկու միլիոն մեկ հարյուր երեսուներեք հազար ութ հարյուր հիսուներկու) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Յուրի Դարբինյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։  


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                           
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                     Կ. ԱՐԵՅԱՆ