Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2897-Ա 16.09.2020թ

 

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.40 ԵՐԹՈՒՂՈՒ
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, «Սնանկության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ սնանկության դատարանի 07.05.2020թ. հ.ՍնԴ/1267/04/19 որոշումը և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի 07.09.2020թ. հ.02/14-86728հ զեկուցագիրը.
1.Դադարեցնել «Տաթվան» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.40 երթուղու սպասարկման իրավունքը։
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ միակողմանի լուծել Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.40 երթուղու համար «Տաթվան» ՍՊԸ-ի հետ կնքած՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը։
3.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ միակողմանի լուծել «Տաթվան» ՍՊԸ-ի հետ կնքած՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.40 երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                                 Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ