Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


292-Ա 15.02.2021թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի Հ.1463-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2010թ. ապրիլի 7-ի «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանով անցնող մի շարք փողոցներում հասարակական տրանսպորտի նոր կանգառա-տեղեր սահմանելու և հին կանգառները վերականգնելու մասին» հ.1463-Ա որոշման հ.1 հավելվածի 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«-Մյասնիկյան պողոտա՝ հ.4 հասցեի հարակից ճանապարհահատված»։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ