Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


293-Ա 15.02.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի Հ.1868-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2010թ. մայիսի 14-ի «Երևան քաղաքի Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն, Ավան, Նորք-Մարաշ վարչական շրջանների մի շարք փողոցներում հասարակական տրանսպորտի նոր կանգառատեղեր սահմա-նելու և հին կանգառները վերականգնելու մասին» հ.1868-Ա որոշման հ.1 հավելվածի 10-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«-հ.21 հասցեի հարակից ճանապարհահատվածում»:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ