Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2936-Ա 15.08.2019թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 3758-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի <<Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների և մրցույթների) կազմակերպումն ու անցկացումը կանոնակարգելու մասին>> N 3758-Ա որոշման N 1 և 2 հավելվածներում <<Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արբակ Վարդանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ>> բառերը փոխարինել <<Հանձնաժողովի նախագահի տեղակալ Մհեր Աղաբեկյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ>> բառերով, իսկ Հանձնաժողովի անդամներ բաժնում <<Մհեր Աղաբեկյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար>> բառերը փոխարինել <<Անդրանիկ Սեդոյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ >> բառերով:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ