Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2938-Ա 15.08.2019թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ

ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումներին համապատասխան.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող տարածքը ներկայացնել վարձակալության իրավունքով տրամադրման աճուրդային կարգով՝ համաձայն հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գնի։
2. Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին` ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով վարձակալության տրամադրման ենթակա տարածքի վերաբերյալ հրապարակային ծանուցման հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

 


Հավելված
Երևանի քաղաքապետի 2019թ.

15.08. հ. 2938-Ա որոշման
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿ

 

հ/հ Գույքի հասցեն
/գտնվելու վայրը/ Գույքի մակերեսը Գույքի օգտագործման նպատակը Վարձակալության տրամադրման ժամկետը Մեկնարկային գինը
(վարձավճարի չափը
1 ամսվա համար)
/դրամ/
Աճուրդով վարձակալության տրամադրվող գույք
1 Մաշտոցի պողոտա հ.1/3 235.70 հասարակական գործունեություն ծավալելու համար 3 տարի 600 000 դրամ
2 Բուզանդի 1/3 128.64 հասարակական գործունեություն ծավալելու համար 3 տարի 85 000 դրամ


Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի քարտուղար` Վ.Խաչատրյան