Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2941-Ա 15.08.2019թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի Հ.2191-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հուլիսի 1-ի <<Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.8 քանդման ենթակա չորրորդ կարգի վթարային շենքի հ.57 բնակարանի սեփականատեր Լևոն Մխիթարյանին վերաբնակեցնելու և բնակարան հատկացնելու մասին>> հ.2191-Ա որոշման 2-րդ կետից հանել «Սիսակյան շենքը շահագործման հանձնելուց հետո» բառերը:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ