Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2942-Ա 15.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի Հ.2639-Ա

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հուլիսի 24-ի <<«Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով, լրացուցիչ հողամաս օտարելու և հասցե տրամադրելու մասին>> h.2639-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<3. Ռոստոմի փողոցի հ.26 հասցեին կից՝ 25.22քմ, 32.45քմ, 53.96քմ և 78.86քմ մակերեսներով հողամասերին տրամադրել համապատասխանաբար՝ «Ռոստոմի փողոց, հ.26/1», «Ռոստոմի փողոց, հ.26/2», «Ռոստոմի փողոց, հ.26/3» և «Ռոստոմի փողոց, հ.26/4» հասցեները»>>։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության ու քաղաքաշինության վարչություններ պետերի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ