Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2943-Ա 15.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի Հ.1532-Ա 

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սեդա Ասլանյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2019 թվականի մայիսի 7-ի հ.1532-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N41-Ն որոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.07.2019թ. հ.18-06/1-Ա-6534 եզրակացությունը.
1.Երևանի քաղաքապետի 2019 թվականի մայիսի 7-ի «Եր.Քոչարի փողոցի հ.5/2 շենքի անշարժ գույքի զբաղեցրած հողամասերի համար կնքված վարձակալության պայմանագրերը միավորելու, պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և փոփոխություններ կատարելու մասին» հ.1532-Ա որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով, հետևյալ բովանդակությամբ.
«1.1 Եր.Քոչարի փողոցի հ.5/2 հասցեում գտնվող խանութի զբաղեցրած հողամասի սահմանները որոշվում են ընդհանուր 150.1քմ մակերեսով հողամասի համար հաստատված հատակագծով ՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.577-2001 և հ.624-2005 գլխավոր հատակագծերը:»:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ