Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2951-Ա 15.08.2019թ.

ՌՈՍՏՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.15/4 ԵՎ Հ.15/5 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 

ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ
ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել` Կարեն Ասատրյանի դիմումը` Ռոստովյան փողոցի h.15/4 և հ.15/5 հասցեներում գտնվող տարածքների կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերը միավորելու և մեկ միասնական պայմանագիր կնքելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի 21.03.2019թ. հ.1403 և հ.1404 պայմանագրերը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26062019-01-0219 և հ.26032019-01-0202 վկայականները:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ, հաշվի առնելով <<Ջրային կառույցների>> ՓԲԸ-ի 15.05.2019թ. հ.16/ՋԿ-49 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.04.2019թ. հ.18-06/1-Ա-3247 եզրակացությունը.
1. Ռոստովյան փողոցի h.15/4 և հ.15/5 հասցեներում գտնվող 100քմ /50.0քմ+50.0քմ/ մակերեսով գույքի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, լիազորել Երևանի քաղաքապետարանի <<Ջրային կառույցների>> ՓԲԸ-ի տնօրեն Ա.Տեր-Թովմասյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից Կարեն Ասատրյանի հետ կնքել.
1) Ռոստովյան փողոցի h.15/4 և հ.15/5 հասցեներում գտնվող /50.0քմ+50.0քմ/ տարածքների համար կնքված կառուցապատման պայմանագրերը միավորելու և մեկ միասնական ընդհանուր 100.0քմ մակերեսով տարածքի պայմանագիր՝ կառուցապատման տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված դրույքաչափով՝ պայմանագրում ներառելով նաև նոր կետ, հետևյալ բովանդակությամբ.
<<Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված սեփականատերն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն:>>:
2. Սահմանել, որ տարածքների սահմանները որոշվում են ընդհանուր` 100.0քմ /50.0քմ+50.0քմ/ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված միասնական հատակագիծ-սխեմայով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.հ.411-2007 և 386-2007 հատակագիծ-սխեմաները:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ