Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


296-Ա 16.02.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 655-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի փետրվարի 11-ի N 25–Ն հրամանի N 1 հավելվածի 3.11-րդ, 3.12-րդ կետերը, ինչպես նաև հաշվի առնելով սոցիալական աջակցության Աջափնյակի, Նոր Նորքի, Ավանի տարածքային բաժինների պետերի 03.02.2021թ. h.61, 08.02.2021թ. հ.70, 09.02.2021թ. հ.45 գրությունները.
1.Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 26-ի «Տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի անհատական կազմը հաստատելու և Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 26-ի N 700-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 655-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1/ N 2 հավելվածի 7-րդ կետում՝ «Թ.Մնացականյան» բառերը փոխարինել «Ա.Սարգսյան» բառերով, իսկ <<«Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի սոցիալական աշխատանքի բաժնի պետ»>> բառերը` <<«Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»>> բառերով.
2/ N 2 հավելվածի 9-րդ կետում՝ «Լ.Գյուրջյան» բառերը փոխարինել «Ջ.Հովհաննիսյան» բառերով.
3/ N 3 հավելվածի 3-րդ կետում՝ «Ա.Հարությունյան» բառերը փոխարինել «Ն.Մարտիկյան» բառերով, իսկ «ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Ավան և Նոր-Նորքի տարածքային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը՝ «ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Երևան քաղաքի սպասարկման վարչության Ավանի և Նոր Նորքի սպասարկման բաժնի պետ» բառերով.
4/ N 3 հավելվածի 5-րդ կետում՝ «Ա.Սահակյան» բառերը փոխարինել «Հ.Դադոյան» բառերով, իսկ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական գործակալության, Ավանի զբաղվածության տարածքային կենտրոնի բաժնի տնօրեն» բառերը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական գործակալության, Ավանի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ» բառերով.
5/ N 6 հավելվածի 3-րդ կետում՝ «Ա.Հարությունյան» բառերը փոխարինել «Ն.Մարտիկյան» բառերով, իսկ «ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Ավան և Նոր-Նորքի տարածքային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը՝ «ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Երևան քաղաքի սպասարկման վարչության Ավանի և Նոր Նորքի սպասարկման բաժնի պետ» բառերով:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ